Մատչելիության հղումներ

Գյումրու դեպքերից հետո 3 ոստիկան շարունակում է մնալ հիվանդանոցներում


Ցուցարարների և ոստիկանների միջև բախումները Գյումրիում, 15-ը հունվարի, 2015թ․

Ցուցարարների և ոստիկանների միջև բախումները Գյումրիում, 15-ը հունվարի, 2015թ․

Երեկ Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններից հետո քաղաքի բժշկական կենտրոն է դիմել 24 անձ, որոնցից 10-ը՝ քաղաքացիական անձինք, 14-ը՝ ոստիկան: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Նրա խոսքով՝ ոստիկաններից մեկը տեղափոխվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն և վիրահատվել այստեղ, երկու ոստիկան շարունակում է գտնվել Գյումրու բժշկական կենտրոնում:

Մյուս քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից:

Սաթենիկ Կաղզվանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG