Մատչելիության հղումներ

logo-print

Բակո Սահակյանը և Սեյրան Օհանյանը քննարկել են բանակաշինության խնդիրները


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին:

ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը փոխանցում է, որ հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԼՂ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG