Մատչելիության հղումներ

logo-print

Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել տուժած յոթ քաղաքացի, մեկը ոստիկան է


Բախում ոստիկանների և ցուցարարների միջև Գյումրիում, 15-ը հունվարի, 2015թ․

Բախում ոստիկանների և ցուցարարների միջև Գյումրիում, 15-ը հունվարի, 2015թ․

Երեկոյան տարբեր մարմնական վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել նախնական տվյալներով վեց քաղաքացի։

Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև մեկ վիրավոր ոստիկան։ Ինչպես նշեցին ոստիկանները, նա վնասվել է ցուցարարների կողմից նետված քարերի հարվածից։

Քաղաքացիները հիվանդանոց են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի մոտ ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով։ Նախնական տվյալներով՝ քաղաքացիները տարբեր տեսակի վնասվածքներ ունեն՝ կտրվածքներ, այրվածքներ։ Զոհեր, բարեբախտաբար, չկան։

Սաթենիկ Կաղզվանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG