Մատչելիության հղումներ

Այս պահին Գյումրիում դեպի Ռուսաստանի հյուպատոսարան տանող ճանապարհին լարված իրավիճակ է, մի քանի բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև: «Ազատության» թղթակցի խոսքով որոշ ցուցարարներ վիրավորվել են, նրանց քիչ առաջ տեղափոխեցին շտապօգնության մեքենայով: Ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացնում հյուպատոսարանի շենքի մոտ:

Այն բանից հետո, երբ ոստիկանները հատուկ միջոց կիրառեցին՝ ուժեղ լույսով պայթյուններ, որոնք ծուխ են արձակում, նոր ցուցարարներ վիրավորվեցին, նրանց ևս տեղափոխեցին շտապօգնության մեքենայով: Դա արդեն երրորդ շտապօգնության մեքենան էր, որը վիրավորների տեղափոխեց: Նախնական տվյալներվ 7 վիրավորներ կան, մեկը՝ ոոստիկան է: Քաղաքացիական անձինք այրվածքներ են ստացել, ոստիկանը՝ վիրավորվել է գլխի հատվածում:

Ցուցարարները ինչ-որ առարկաներ են նետում ոստիկանների ուղղությամբ:

Նրանք ամբողջությամբ փակ են պահում Գյումրիի կենտրոնական փողոցներից մեկը։ Ցուցարարները պահանջում են թույլ տալ իրենց մոտենալ հյուպատոսարանին, սակայն ոստիկանները չեն բացում շղթան:

Հովհաննես Մովսիսյան

Մանրամասները՝ քիչ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG