Մատչելիության հղումներ

ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ցույցի երեք մասնակիցներ բերման ենթարկվեցին


Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի այսօր սկսվեց բախումներով և հրմշտոցով:

Կրքերը շիկացան, երբ ակտիվիտներից մեկը փորձեց այրել Ռուսաստանի դրոշը: Ոստիկաներին ոչ մի կերպ չհաջողվեց խլել դրոշը․ այն ամբողջության այրել չկարողանալով՝ ակտիվիտները պարզապես ոտնատակ արեցին այն: Իրավապահեր էլ այդ առիթը օգտագործեցին ակտիվիտներին ոստիկանական օղակի մեջ սեղմելու համար:

Անցած երեկքշաբթի Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի քննությունը, դատավարությունը Հայաստանի տարածքում, Հայաստանի օրենքներով և հայ իրավապահների մասկանակցությամբ կազմակերպելու պահանջը դեսապանության աշխատակիցներն արարձագանք թողեցին․ շենքից և ոչ մեկը չիջավ, անգամ կարեկցանքի խոսք չուղղեց ակցիայի մասնակիցներին:

Ռուսասատնի դեսպանատունը հսկող հայ ոստիկաններն է՛լ ավելի կոշտ քայլերի դիմեցին: Նրանց գործողությունները բարձրաձայն դատապարտող ակտիվիստներից երկուսին՝ ռեժիսոր Տիգրան Խզմալյանին և Արծրուն Նշանյանին, բերման ենթարկեցին:

«Ռուսի ստրուկներ» կոչերը պարբերաբար ընդհատվում էին «Ազատ, անկախ Հայաստան» և «Մենք ենք տերը մեր երկրի» բացականչություններով:

Ոստիկանների ճնշումները ակտիվիտների նկատմամբ է՛լ ավելի սրվեցին, երբ բողոքի ակցիան ճնշելու նպատակով դեպքի վայր ժամանեցին կարմիրբերետավորները: Ակտիվիտներից ոմանց անգամ հենց մայթից հրում էին դեպի փողոցի երթևեկելի մասը:

Այս ընթացքում հայտի իրավապաշտպաններ, արվեստի ներկայացույցիչներ էին միանում բողոքի ակցիային: Թումանյանի տուն թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը նույնպես անմասն չմնաց ոստիկանների կոշտ գործողություններից:

«Ճիշտ ասած, իրենցից մեկին ասացի՝ եթե զենք ունեք, կրակեք: Ինչո՞ւ եք ջանք թափում մեզ հատակին գցելու, կրակեք՝ բոլորս ինքնակամ կընկնենք գետնին․․․ Սա այն հարցն է, որ ամեն մի ոստիկանի, իմ, ձեր, Աստված չանի, ընտանիքի հետ կարող էր պատահել: Ու լինել այնքան անգութ, այդքան անմարդկային, այդքան մանկուրտ․․․»:

Ակցիայի մասնակիցներից լրագրող, քաղաքական ակտիվիստ Գայանե Առուստամյանն ու բլոգեր, ակտիվիստ Իզաբելլա Աբգարյանը «Ազատության» հետ զրույցում ասացին, որ իշխանությունները այս քայլով հեթրական անգամ ցույց տվեցին, թե որքանով են կախված Ռուսաստանից:

«Արդեն տարբերություն չեմ տեսնում․ պահանջը ուղղել Սերժ Սարգսյանի՞ն և նրա վարչակազմին, թե՞ Վոլինկինին, որը Սերժ Սարգսյանից ավելի զորավոր է Հայաստանում և ավելի ազատ է արտահայտում իր կամքը Հայաստանի ինքնիշխանության և Հայաստանի քաղաքացիների նկատմամբ», - ասաց Առուստամյանը:

«Հարցը ոչ թե համակարգին վստահելու մեջ է, այլ՝ հասարակական վերահսկողության: Մեզ ավելի հեշտ կլինի վերահսկել, հասարակությունը հեշտ կլինի վերահսկել դատական պրոցեսը, որը կընթանա Հայաստանում, հայկական դատարանում, քան եթե այն ընթանա Ռուսաստանում», - հավելեց Իզաբելլա Աբգարյանը:

Ռուսաստնի դեսպանատան մոտից ցույցի մասնակիցները շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն: Սյստեղ բերման ենթարկվեց ևս մեկ ակտիվիստ՝ Արգիշտի Կիվիրյանը:

Ոստիկանությունից ավելի ուշ «Ազատության»-ը փոխանցեցին, որ «իրավապահ մարմինների օրինական պահանջը չկատարելու» հիմնավորմամբ ոստիկանություն բերման ենթրակված ակտիվիտները դեռ այնտեղ են:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG