Մատչելիության հղումներ

logo-print

Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում Շվեդիայում


Հունվարի 14-ին Շվեդիայի իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության կրթամշակութային հաստատությունը՝ Ստոկհոլմի «ԱԲՖ» կենտրոնը կազմակերպել է Հայոց ցեղասպանությանը նվիրված սեմինար-քննարկում։

«Հասարակական հետաքրքրություն առաջացրած և մասնակիցների մեծ թիվ գրանցած սեմինարի բանախոսներն էին Ստամբուլում Շվեդիայի նախկին գլխավոր հյուպատոս Ինգմար Կարլսոնը, նրա դուստրը՝ Լունդի համալսարանի մարդու իրավունքների գծով գիտաշխատող Անդրեա Կարլսոնը, և ԵԽ մարդու իրավունքների նախկին հանձնակատար Թոմաս Համմարբերգը»,- փոխանցում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Բանախոսներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության պատմությանը, ներկայումս Թուրքիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև հարցի իրավական կողմին։

Մասնավորապես, Ինգմար Կարլսոնը ներկայացրել է Ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում տիրող իրավիճակը՝ խոսելով դրա պատճառների մասին։ Անդրեա Կարլսոնն իր հերթին անդրադարձել է ներկայումս Թուրքիայի կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը և դրա արդյունքում հասարակությունում տեղեկատվության պակասին՝ նշելով, որ, այնուամենայնիվ, Թուրքիայի գիտական և հասարակական շրջանակներում աստիճանաբար ավելանում է Հայոց ցեղասպանության փաստն ընդունող անձանց թիվը։

Թոմաս Համմարբերգն էլ խոսել է Ցեղասպանության իրավական կողմի մասին` բացատրելով, թե ինչպես կարող է 1948թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման» կոնվենցիան ունենալ հետադարձ ուժ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG