Մատչելիության հղումներ

Նալբանդյանը և Ափաթուրայը կարևորել են ՆԱՏՕ-Հայաստան քաղաքական երկխոսության շարունակումը


ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային։

ԱԳՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանն ու Ափաթուրայը կարևորել են ՆԱՏՕ-Հայաստան քաղաքական երկխոսության շարունակումը, միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ մասնակցությունը, ՀՀ զինված ուժերում բարեփոխումների իրականացումը, արտակարգ իրավիճակների կանխարգելման գործում փոխգործակցությունը:

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց՝ Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին Հայաստանի շարունակական աջակցության համար»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Ափաթուրայի խնդրանքով նախարար Նալբանդյանը նաև ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ջանքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG