Մատչելիության հղումներ

logo-print

Գյումրիում շարունակվում է բողոքի ակցիան


Բողոքի ակցիա Գյումրիում Դատախազության շենքի առջև, 15-ը հունվարի, 2014թ․

Բողոքի ակցիա Գյումրիում Դատախազության շենքի առջև, 15-ը հունվարի, 2014թ․

Գյումրիում շարունակվում է Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով բողոքի ակցիան:

Երեկ գյումրեցիները նշեցին, որ 22 ժամ են տալիս Հայաստանի իշխանություններին, որպեսզի պատասխանեն իրենց, թե արդյոք Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործով որպես մեղադրվյալ ներգարվված Վալերի Պերմյակովը հանձնվելու է հայկական կողմին, թե ոչ:

Այս պահին բողոքի ակցիա է ընդանում Շիրակի մարզի դատախազության շենքի առջև: Այստեղ է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա, պատասխանելով ցուցարարների որոշ հարցերի, մտավ դատախազության շենք: Այժմ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ցուցարարներին առաջարկում է 30 հոգանոց խմբեր կազմել և դատախազության շենքում քննարկել իրենց հուզող հարցերը:

Ցուցարարները, սակայն, առայժմ մերժում են այդ առաջարկը:

Ավելի վաղ, հիշեցնենք, Գևորգ Կոստանյանը նշել էր, որ Պերմյակովը պատասխանատվության է ենթարկվելու Հայաստանի տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG