Մատչելիության հղումներ

Օհանյանը և Ափաթուրայը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր


Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային:

Քննարկվել են Հայաստան - ՆԱՏՕ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը: Կողմերը նշել են երկկողմ համագործակցության զարգացման դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը համագործակցության հիմնական ուղղություններով և առկա ձևաչափերով` պաշտպանական բարեփոխումներ, ռազմական կրթություն և վարժանքներ, բարեվարքության ամրապնդում և այլն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղության և կայունության պահպանության գործողություններին ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ՄԱԿ-ի հովանու ներքո:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը կիսել են հայ- ադրբեջանական շփման գծում առկա լարվածության հետ կապված մտահոգությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG