Ակտիվիստների և ոստիկանների միջև քաշքշուկ ՌԴ դեսպանատան մոտ
Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիայի ընթացքում քաշքշուկ տեղի ունեցավ մասնակիցների եւ ոստիկանների միջեւ։ Ցուցարարների կողմից նաև Ռուսաստանի դրոշը այրելու փորձ եղավ, որը, սակայն, ձախողվեց: Ցուցարարները պահանջում են Հայաստանին փոխանցել ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին և գործի վարույթը: