Մատչելիության հղումներ

Կառավարությունը կփոխհատուցի գնդակոծություններից վնասներ կրած բոլոր քաղաքացիներին


Ադրբեջանի զինուժի կողմից հրետակոծության հետևանքով Տավուշի մարզի Այգեպար գյուղում հրդեհված տուն, օգոստոս, 2014թ․

Ադրբեջանի զինուժի կողմից հրետակոծության հետևանքով Տավուշի մարզի Այգեպար գյուղում հրդեհված տուն, օգոստոս, 2014թ․

Հիմք ընդունելով «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքը, Կառավարությունը այսօր հաստատեց մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածք ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից:

Ցանկում ընդգրկված է Արարատի և Գեղարքունիքի մարզերի մեկական, Վայոց Ձորի մարզի 5 և Տավուշի մարզի 24 համայնք:

«Հաստատում ենք այն սահմանապահ համայնքների ցանկը, որոնց մենք արտոնություններ ենք տվել», - Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ որոշումն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից և մեծ աջակցություն է սահմանամերձ համայնքներին:

Վարչապետը նշեց, որ վերջերս տեղի են ունեցել գնդակոծություններ, ստեղծվել է հանձնաժողով, որը հաշվարկում է վնասները, և Կառավարությունը փոխհատուցելու է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վնասներ են կրել այդ գնդակոծությունների հետևանքով:

«Մենք շատ ուշադիր ենք և այսուհետ ևս շատ ուշադիր ենք լինելու բոլոր սահմանամերձ համայնքների ազգաբնակչության հոգսերի նկատմամբ», - հայտարարեց Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG