Մատչելիության հղումներ

Ավտոբուսներով ոստիկաններ են ժամանում Գյումրի


Ոստիկանները Երևանի Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքից առաջ, արխիվ

Ոստիկանները Երևանի Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքից առաջ, արխիվ

Քիչ առաջ Ոստիկանության զորքերի ավտոբուսներով Գյումրի սկսեցին ժամանել ոստիկաններ։ Քաղաքում վերահսկողությունը խստացված է։ Առավոտից ոստիկանները շրջապատել են Շիրակի դատախազության շենքը, որտեղ ասուլիսով հանդես էր գալիս Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Հիշեցնենք, որ երեկ բողոքի ակցիաներ տեղի ունեցան Գյումրիում։ Ակցիայի մասնակիցները Շիրակի մարզպետարանի, Ռուսաստանի հյուպատոսարանի և Դատախազության շենքի առջև բողոքի ակցիաներից հետո հասել էին 102-րդ ռազմաբազայի մոտ։ Քաղաքացիները պահանջում էին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին և մեկին ծանր վիրավորելու համար մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովին հանձնել հայ իրավահներին։

Դատախազությունից խոստացան, որ քննարկումներից հետո հանդես կգան հայտարարությամբ։ Ցուցարարները 22 ժամ տվեցին դատախազությանը՝ խոստանալով այնուհետև կրկին հավաքվել ու, կախված դատախազության պատասխանից, որոշել իրենց հետագա քայլերը։ Այսօր ժամը 17-ին լրանում է քաղաքացիների հայտարարած վերջնաժամկետը:

Քիչ անց Գյումրիում տեղի կունենա Ավետիսյանների ընտանիքի սպանված վեց անդամների հուղարկավորությունը։

Հովհաննես Մովսիսյան, Գյումրիից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG