Մատչելիության հղումներ

Օլանդ․ «Շառլի Էբդո»-ն ապրում է և պետք է ապրի


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ելույթի ժամանակ, Փարիզ, 9-ը հունվարի, 2015թ․

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ելույթի ժամանակ, Փարիզ, 9-ը հունվարի, 2015թ․

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական պարբերականը ապրում է և պետք է ապրի։

«Կարող եք սպանել տղամարդկանց և կանանց, բայց երբեք չեք կարող սպանել գաղափարները», - շեշտել է Ֆրանսիայի նախագահը։

Օլանդը ողջունել է պարբերականի նոր համարի լույսընծայումը, որի ամբողջ տպաքանակը վաճառվել է մի քանի ժամում։

«Շառլի Էբդո»-ի տպաքանակը սովորաբար չի գերազանցում 60 հազարը, սակայն մեծ պահանջարկի պատճառով նոր համարը հրատարակվել է մինչև 5 միլիոն տպաքանակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG