Մատչելիության հղումներ

logo-print

Բախին. Ծառայողական քննությունը ավարտված է, բոլոր մեղավորները՝ բացահայտված, Պերմյակովը Հայաստանում է


Հայաստան - Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Արկադի Բախին, Գյումրի, 13-ը հունվարի, 2015թ.

Հայաստան - Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Արկադի Բախին, Գյումրի, 13-ը հունվարի, 2015թ.

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինի հետ:

Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը տեղեկացրել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հանձնաժողովն ավարտել է ներքին ծառայողական քննության աշխատանքները ռուսական 102-րդ ռազմակայանում և բոլոր մեղավորները բացահայտվել են:

«Բանակի գեներալ Արկադի Բախինը հայտնել է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Քրեական գործի շրջանակներում հետագա աշխատանքները կիրականացնեն Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան իրավապահ մարմինները, փոխանցում է հաղորդագրությունը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG