Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը «կիսում է քաղաքացիների վրդովմունքը»


Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը Երևանի փողոցներում երթի ժամանակ, արխիվ

Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը Երևանի փողոցներում երթի ժամանակ, արխիվ

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում խորը ցավակցություն է հայտնում հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած հանցագործության զոհերի բոլոր հարազատներին ու մտերիմներին, բոլոր գյումրեցիներին, «և նկատի ունենալով ողբերգության մասշտաբը՝ հայ ժողովրդին»։

«Կոնգրեսը նաև կիսում է հանրապետության քաղաքացիների վրդովմունքը, մանավանդ Հայաստանի իրավապահ մարմինների ոչ պրոֆեսիոնալ գործողությունների կապակցությամբ, և պահանջում է, որպեսզի Հայաստանի իշխանությունը գոնե այսպիսի անփութությունից և անպատասխանատու վերաբերմունքից հետո, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների հետ, մինչև վերջ բացահայտեն այս ոճրագործությունը՝ արժանի պատժի ենթարկելով բոլոր մեղավորներին», - ասված է ընդդիմադիր կուսակցության հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG