Մատչելիության հղումներ

Խորհրդակցություն Երևանում՝ Պերմյակովի հարցով


Վալերի Պերմյակով

Վալերի Պերմյակով

Գյումրու 102-րդ ռազմաբազայի շրջակայքում հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպելու եկած Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ հեռախոսազրույցից հետո, վկայակոչելով գլխավոր դատախազին, նշեց, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովի հետագա ճակատագրի վերաբերյալ այս պահին խորհրդակցություններ են տեղի ունենում, որոնք շարունակվելու են նաև վաղը։

«Քննարկումները տեղի են ունենալու այսօր երեկոյան և շարունակվելու են վաղը առավոտյան ժամը 10-ին: Խորհրդակցությունների ավարտից հետո դատախազությունը հանդես կգա հայտարարությամբ», - հեռախոսազրույցից հետո փոխանցեց Ասլանյանը:

Ցուցարարները 22 ժամ տվեցին դատախազությանը՝ խոստանալով 22 ժամ հետո կրկին հավաքվել ու, կախված դատախազության պատասխանից, որոշել իրենց հետագա քայլերը։

Նշենք, որ ցուցարարները պահանջում են հայկական կողմին հանձնել Պերմյակովին՝ նրա դատավարությունը Հայաստանում իրականացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG