Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի դատախազը գյումրեցիներին հորդորում է ակցիան շարունակել դատախազության շենքի մոտ


Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն այս պահին Գյումրիի 102-րդ ռազմաբազայի մոտ հավաքված գյումրեցիներին հորդորում է բողոքի ակցիան շարունակել Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ։

«Մարզի դատախազը նրան այստեղ բերող, դատողը չէ: Ոչ ոք մարզի դատախազից շատ թող չմտածի: Այստեղ կանգնելով ոչինչ չեք փոխի, գործին օգուտ չենք տա, եկեք գնանք դատախազության շենքի մոտ: Առանց լրագրողների մի քանի հոգի կարող են բարձրանալ վերև, որտեղ կբացատրենք մեր անելիքները: Այստեղ կանգնելով բան չէ փոխվի: Առաջարկում եմ շարժվել դեպի դատախազության շենք», - այսպիսի խոսքերով դատախազն այս պահին փորձում է վրդովված գյումրեցիներին ռուսական 102-րդ ռազմաբազայից տեղափոխել դատախազության շենք:

Հիշեցնենք, որ հենց այստեղ է պահվում Գյումրիի սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը։ Գյումրեցիները պահանջում են Պրեմյակովին և նրա գործի քննությունը հանձնել հայկական կողմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG