Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը վստահեցնում է, որ հետամուտ կլինի Գյումրիի սպանդի լիարժեք բացահայտմանը


Հայաստանի ոստիկանության շենքը Երևանում

Հայաստանի ոստիկանության շենքը Երևանում

Գյումրիում հունվարի 12-ին կատարված սպանության կապակցությամբ Հայաստանի ոստիկանության իրավասու ստորաբաժանումները երկրի օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում շարունակում են իրականացնել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ուղղված հանցագործության ամբողջական բացահայտմանը, հանցագործությանն առնչակից անձանց հայտնաբերմանը, նախաքննությունն իրականացնող մարմնի հանձնարարությունների կատարմանը: Այդ մասին ասված է «ի պատասխան ԶԼՄ-ներից ստացված հարցումների» քիչ առաջ Ոստիկանության տարածած պարզաբանման մեջ:

Հայաստանի ոստիկանությունը իր հաղորդագրությունում «վերահաստատում է, որ հետամուտ է լինելու ինչպես ՀՀ տարածքում կատարված ցանկացած այլ, այնպես էլ տվյալ հանցագործության լիարժեք բացահայտմանը»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG