Մատչելիության հղումներ

Դատախազությունը «շարունակում է հսկողությունը» Գյումրիի սպանդի քննության նկատմամբ


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում

Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում

Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Հայաստանի Հանրապետության վեց քաղաքացիների սպանության, մանկահասակ երեխային մարմնական վնասվածքներ պատճառելու առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է, ասված է Հայաստանի գլխավոր դատախազության այսօր հրապարակած հաղորդագրությունում:

Դատախազությունը վստահեցնում է, որ Հայաստանի օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում շարունակում է հսկողություն իրականացնել նախաքննության օրինականության նկատմամբ, և միաժամանակ, «ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան, միջոցներ է ձեռնարկում հանցագործության համար քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման ուղղությամբ»:

Երկուշաբթի առավոտյան Գյումրիում սպանվել են Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները, այդ թվում՝ մանկահասակ երեխա, ընտանիքից կենդանի է մնացել միայն մի քանի ամսական փոքրիկը, որը ծանր վիրավոր է: Հիմնական կասկածյալը՝ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը հայ - թուրքական սահմանի մոտ հայտնաբերվել և ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից։ Հայաստանի գլխավոր դատախազությունը երեկ հայտարարեց, որ Ռուսաստանի քաղաքացի Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, միաժամանակ հավելելով, որ քննությունը վարում են երկու երկրների իրավապահ մարմինները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG