Մատչելիության հղումներ

logo-print

Հայ պատանու սպանությունը ցնցել է Մարսելի հայկական համայնքին


Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայե, արխիվ

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայե, արխիվ

Ֆրանսահայ կազմակերպությունների խորհուրդը արդարադատությանը կոչ է արել արագ բացահայտել 16-ամյա Միքայել Ասատրյանի սպանության հեղինակներին:

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը դատապարտել է հունվարի 12-ին Մարսելում 16-ամյա հայ պատանու՝ Միքայել Ասատրյանի սպանությունն ու արդարադատությանը կոչ արել արագ բացահայտել սպանության հեղինակներին։

Կազմակերպությունը հաղորդագրության մեջ նշել է, որ պատանու վրա հարձակում են գործել մի խումբ երիտասարդներ՝ նրան սպանելու ակնհայտ դիտավորությամբ։

Ըստ մինչ այժմ ձեռք բերված տեղեկությունների, Մարսելի արվեստագիտական լիցեյներից մեկում սովորող Միքայել Ասատրյանը աշխատել է նաև Հայ Առաքելական եկեղեցու տեղի երիտասարդական կազմակերպություններում, եղել է օրինակելի և սիրված։

Ըստ տեղեկություների, Ասատրյանը սպանվել է դասընկերուհիներից մեկի հետ սաստիկ վեճից հետո՝ վերջինս սպառնացել է նրա դեմ ոտքի հանել իր ընտանիքի անդամներին։ Հունվարի 12-ին մի խումբ անձինք՝ զինված երկաթյա ձողերով, Միքայելին սպասել են դպրոցի առջև և անխնա հարվածելով սպանել նրան։

Դասընկերուհին ձերբակալված է, բայց սպանության մանրամասները դեռ պարզված չեն։

Մարսելի հայ համայնքը ցնցված է։ Մարսելի 6-րդ շրջանի պատգամավոր Վալերի Բուայեն հայտնել է, որ հետևելու է այս գործին։

XS
SM
MD
LG