Մատչելիության հղումներ

Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կայուն ծանր է


Ավետիսյանների ընտանիքի միակ կենդանի մնացած անդամը՝ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը տեղափոխվում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, 13-ը հունվարի, 2014թ.

Ավետիսյանների ընտանիքի միակ կենդանի մնացած անդամը՝ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը տեղափոխվում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, 13-ը հունվարի, 2014թ.

Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կայուն ծանր է, փոխանցում է Առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հաղորդագրության համաձայն, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վաղ առավոտյան անցկացրել է երրորդ կոնսիլիումը Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մանկական վերակենդանացման բաժանմունքում գտնվող Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով:

«Հայաստանի առաջատար մանկական ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների մասնակցությամբ քննարկվել են երեխայի բուժման հարցերը, կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա։ Շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը։ Փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել, բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար», - ասված է նախարարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG