Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածքում հունվարի 14-15-ը, հունվարի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 16-17-ը արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կբարձրանա 2-4, հունվարի 16-ի գիշերը՝ ևս 2-3 աստիճանով, հունվարի 16-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևանում հունվարի 14-15-ը, հունվարի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 16-ի ցերեկը, հունվարի 17-ին հնարավոր են թույլ տեղումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG