Մատչելիության հղումներ

Կուբայի իշխանությունները ազատ են արձակել 53 քաղբանտարկյալների


Կուբայի իշխանությունները ազատ են արձակել 53 քաղբանտարկյալների։ Այս մասին հայտնում է BBC-ին՝ նշելով, որ ամերիկյան իշխանությունները հաստատել են տեղեկատվությունը։

Քաղբանտարկյալների ազատ արձակելու մասին պայմանավորվածությունը երկու երկրների հարաբերությունների վերականգնման պայմաններից մեկն էր։

Որոշ կուբացի իրավապաշտպաններ, սակայն, պնդում են, որ մի խումբ քաղբանտարկյալներ դեռևս անազատության մեջ են։ Մասնավորապես, ըստ «Սպիտակ հագուստով կանայք» իրավապաշտպան կազմակերպության, Կուբայի բանտերում դեռևս 12 քաղբանտարկյալ կա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG