Մատչելիության հղումներ

«Շառլի Էբդո»-ի նոր համարը լույս կտեսնի 3 միլիոն օրինակով


Ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական պարբերականի նոր համարը կտպագրվի 3 միլիոն օրինակով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հանդեսը իր սովորական 60 հազարի փոխարեն լույս կտեսնի 1 միլիոն տպաքանակով։

Հունվարի 14-ին լույս տեսնող հանդեսի նոր համարի շապիկին պատկերված կլինի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը, ով ձեռքին պահում է «Շառլին ես եմ» գրությունը։

Հունվարի 7-ին «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ իրականացված հարձակման հետևանքով 12 մարդ էր զոհվել, այդ թվում պարբերականի առաջատար ծաղրանկարիչները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG