Մատչելիության հղումներ

Վարչապետը մի շարք նշանակումներ է կատարել


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով՝ Սուրեն Կարայանն ազատվել է Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ, իսկ Ստեփան Բարսեղյանն ազատվել է տարածքային կառավարման փոխնախարարի պաշտոնից։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետի այլ որոշումներով՝ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների մի քանի փոխնախարարներ նշանակվել են Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալներ՝ կապված երկու գերատեսչությունների միավորման հետ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG