Մատչելիության հղումներ

Տոնական օրերին գրանցվել է 464 արտակարգ դեպք, դրանց հետևանքով մահացել է 6 մարդ


Անցած տարվա համեմատ՝ տոնական օրերին արտակարգ դեպքերի թիվը Հայաստանում աճել է 90-ով, փոխանցում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 11-ը նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 464 արտակարգ դեպք, որի հետևանքով մահացել է 6, տուժել` 58 քաղաքացի: 2014 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանի տարածքում արձանագրված արտակարգ դեպքերից զոհվել է 22, տուժել` 97 մարդ:

Նախարարության հաղորդագրության համաձայն, 2014 թվականի համեմատ նվազել է հրդեհների, ճանապարհատրանսպորտային պատահարների ու թունավորումների քանակը, ավելացել են արգելափակված ավտոմեքենաների, մերկասառույցի հետ կապված ու կենցաղային ահազանգերը: Այս տարի գրանցվել են նաև մարդկանց վրա վայրի կենդանիների հարձակման դեպքեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG