Մատչելիության հղումներ

Ավետիսյանների ընտանիքի կենդանի մնացած փոքրիկին տեղափոխեցին Երևան


Ավետիսյանների տունը Գյումրիում, 12-ը հունվարի, 2014թ.

Ավետիսյանների տունը Գյումրիում, 12-ը հունվարի, 2014թ.

Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխել Ավետիսյանների ընտանիքի կենդանի մնացած միակ անդամին՝ մի քանի ամսական Սերյոժա Ավետիսյանին։

Երեկ իրավապահները փոքրիկին հայտնաբերել են վիրավոր՝ կրծքի շրջանում կտրող, ծակող գործիքով ծանր վնասված: Երեխային երեկ Գյումրիում վիրահատել են, բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր։

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը «Ազատությանը» հայտնեց, որ փոքրիկի վիճակը դեռ ծանր է, սակայն այլ մանրամասներ չփոխանցեց։

Ավելի ուշ բժշկական կենտրոնից «Ազատությանը» փոխանցեցին, որ երեխայի վիճակը մի փոքր լավացել է:

Հիշեցնենք, որ Գյումրիում երեկ սպանվել են Մյասնիկյան փողոցի տներից մեկում բնակվող Սերյոժա Ավետիսյանի ընտանիքի վեց անդամները։ Ընտանիքից կենդանի է մնացել միայն փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը։ Դեպքի հիմնական կասկածյալը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով մինչ դեպքը փախուստի էր դիմել զորամասից։

Լիլիթ Հարությունյան

Մանրամասները՝ քիչ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG