Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ իշխանությունները ափսոսում են, որ չեն մասնակցել Փարիզի հանրահավաքին


Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Ըրնեսթ, արխիվ

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Ըրնեսթ, արխիվ

Միացյալ Նահանգների իշխանությունները ափսոսանք են հայտնել, որ չեն կարողացել մասնակցել կիրակի օրը Փարիզում անցկացված միասնության հանրավաքին։

«Մենք պետք է որևէ բարձրաստիճան պաշտոնյայի ուղարկեինք Փարիզ», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Ըրնեսթը։ Նրա խոսքով՝ նախագահ Բարաք Օբամայի այցը անվտանգության ապահովման տեսանկյունից կարճ ժամանակահատվածում կազմակերպել անհնար էր։ Հնդկաստանում գտնվող պետքարտուղար Ջոն Քերրին էլ նախատեսում է առաջիկա չորեքշաբթի օրը այցելել Փարիզ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG