Մատչելիության հղումներ

Քրգործ հակառակորդի կողմից 80-ամյա ոսկևանցու սպանության փաստով


Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ հակառակորդի կողմից Ոսկևան գյուղի 80-ամյա բնակիչ Սերյոժա Սարգսյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով Սերյոժա Նիկոլի Սարգսյանի սպանության դեպքի առթիվ։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին ժամը 17:30-ի սահմաններում հայ - ադրբեջանական պետական սահմանի՝ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիայի փորձ էին իրականացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG