Մատչելիության հղումներ

Պերմյակովը դեռ ռուս սահմանապահների մոտ է


Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյան, արխիվ
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյան, արխիվ

Գյումրիում երեկ տեղի ունեցած արյունալի դեպքերի գործով հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովը առավոտյան ժամը 9:30-ի դրությամբ շարունակում է մնալ ռուս սահմանապահների մոտ, այնտեղ է նաև Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Ըստ Տռուզյանի՝ Քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացվել է հայ - թուրքական սահմանի մոտ ռուս սահմանապահների կողմից Պերմյակովի ձերբակալման մասին:

Գյումրիում երեկ առավոտյան սպանվել են Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, ընտանիքից ևս մեկը՝ վեց ամսական երեխա, ծանր վիրավորվել է: Հիմնական կասկածյալ Պերմյակովը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող է:

Արման Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG