Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը և ՌԴ ռազմական կցորդը խոսել են Գյումրիի դեպքի, հրադադարի խախտումների մասին


Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը մի հանդիպման ժամանակ, արխիվ

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ Անդրեյ Բերյոզկինին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ կողմերը մտահոգություն են հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվեց Ավետիսյանների ընտանիքի վեց անդամ, ինչպես նաև փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին դեպքի շուտափույթ, օբյեկտիվ և անկողմնակալ քննության անցկացման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի` մասնավորապես ղարաբաղա - ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախումների հաճախակիության և ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների շուրջ, ինչի հետևանքով կան զոհեր նաև քաղաքացիական բնակչության շրջանում:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը իր հաղորդագրությունում հիշեցնում է, որ երկու պետությունների միջև գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG