Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ռուսական կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ


Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին:

ԱԳՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Քոչարյանը և Վոլինկինը հանդիպմանը խորը մտահոգություն են հայտնել հունվարի 12-ին Գյումրիում կատարված Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ:

«Ռուսաստանի դեսպանը դեպքի առնչությամբ հայտնեց իր ցավակցությունը և նշեց, որ ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Նա ընդգծեց, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը լիովին համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ և աջակցություն ցուցաբերում գործի քննությանը»,- ասված է հաղորդագրությունում։ ​

Գյումրիում այսօր սպանվել են Մյասնիկյան փողոցի տներից մեկում բնակվող Սերյոժա Ավետիսյանի ընտանիքի վեց անդամները: Ինչպես փոխանցում են Քննչական կոմիտեից, հիմնական կասկածյալը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պավլովիչ Պերմյակովն է, ով այսօր մինչ դեպքը փախուստի էր դիմել զորամասից: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG