Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը ցավակցել է Գյումրիում կատարված ողբերգության կապակցությամբ


Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ավետիսյանների բարեկամներին Գյումրիում կատարված ողբերգության կապակցությամբ:

«Զորակցությունս եմ հայտնում և վշտակցում եմ Ավետիսյանների հարազատներին և կիսում կորստյան անսահման վիշտն ու ցավը»:

«Ազգային ժողովը սգում է ընտանիքի կորուստը, աղոթում ողջ մնացած մանկան առողջության ու կյանքի փրկության և զոհերի հոգիների հանգստության համար», - մասնավորապես ասված է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG