Մատչելիության հղումներ

Աֆղանստան է մեկնում հայ խաղաղապահների հերթական ստորաբաժանումը


Հայ խաղաղապահները Աֆղանստանում, արխիվ
Հայ խաղաղապահները Աֆղանստանում, արխիվ

Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով երեկ հայ խաղաղապահների 65-հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մինչև Աֆղանստանում տեղակայվելը` հայկական զորախումբը կմասնակցի 3-4 շաբաթյա վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների, որից հետո կմեկնի Աֆղանստանի Մազարի-Շարիֆ քաղաքի Մարմալ ռազմաբազա: Այստեղ հայկական ստորաբաժանումը գերմանական զորախմբի կազմում կպաշտպանի Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը:

«Զվարթնոց» օդանավակայանում խաղաղապահներին հաջողություն է մաղթել Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատար Արթուր Սիմոնյանը, ով վերջին ցուցումներն է տվել սպասվող 6-ամսյա ծառայությունից առաջ:

Իր օրհնության խոսքն է հղել և բարի երթ է մաղթել նաև Հայաստանի Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և յուրաքանչյուր խաղաղապահի նվիրել է մեկական աղոթագիրք:

Զորախմբի հրամանատար Հերբերտ Վարդանյանն էլ վստահություն է հայտնել, որ այս անգամ ևս իրենք հայրենիք կվերադառնան միջազգային ասպարեզում հայ խաղաղապահի բարի համբավն ու պատիվը բարձր պահած:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG