Մատչելիության հղումներ

Գերեվարված Արսեն Բաղդասարյանը խնդրել է իրեն տեղափոխել երրորդ երկիր


2014 թվականի դեկմեբերի 26-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված և այժմ Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում պահվող Արսեն Բաղդասարյանը խնդրել է իրեն տեղափոխել երրորդ երկիր։

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաղդասարյանին են այցելել Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահ Էլչին Բեհբուտովը և նրա տեղակալ Էլչին Շարինովը։

«Մենք հանդիպել ենք Արսեն Բաղդասարյանի հետ։ Հանդիպման ժամանակ հայ զինծառայողը մեզ ասաց, որ ինքն ինքնակամ է հատել սահմանը։ Որպես պատճառ զինծառայողը նշել է հայկական բանակի ողբալի վիճակը։ Նրա խոսքով, հայկական բանակում զինվորներին կերակրում են ժամկետանց սնունդով, սպաներն ու սերժանտները վիրավորում ու ծեծում են զինվորներին։ Ադրբեջանական կողմը Բաղդասարյանին ապահովել է քաղաքացիական հագուստով։ Իր պահման պայմաններից Բաղդասարյանը գոհ է, բողոքներ չունի։ Նա ասել է, որ Հայաստան վերադառնալ չի ցանկանում, խնդրում է իրեն տեղափոխել երրորդ երկիր», - հանդիպումից հետո պատմել է իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 27-ին ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի ռազմական գերատեսչությունը, հաղորդեցին, իբր դեկտեմբերի 26-ին՝ ուշ երեկոյան Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը Աղդամի ուղղությամբ իրականացրել է դիվերսիոն գործողության փորձ՝ նշելով, որ «թշնամական հետախուզական դիվերսիոն խումբը չեզոքացվել է, հայկական կողմը «մեծ կորուստներ է կրել», գերության մեջ է հայտնվել Արսեն Բաղդասարյանը։

Հայաստանյան ռազմական գերատեսչությունը ապատեղեկատվություն համարեց դիավերսիայի մասին լուրերն ու ընդգծեց, որ գերեվարված Արսեն Բաղդասարյանը դիվերսանտ չէ. - «Նա հանդիսանալով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG