Մատչելիության հղումներ

Գյումրիում սպանվել են մի ընտանիքի վեց անդամները


Հայաստան, Գյումրի - Մյասնիկյան փողոցի այն հատվածը, որտեղ տեղի են ունեցել ողբերգական իրադարձությունները, 12-ը հունվարի, 2015թ․

Հայաստան, Գյումրի - Մյասնիկյան փողոցի այն հատվածը, որտեղ տեղի են ունեցել ողբերգական իրադարձությունները, 12-ը հունվարի, 2015թ․

Այսօր Գյումրիում սպանվել են Մյասնիկյան փողոցի տներից մեկում բնակվող Սերյոժա Ավետիսյանի ընտանիքի վեց անդամները:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Ոստիկանությունից, սպանվածների վրա հրազենային վնասվածքներ կան: Նրանցից մեկը մանկահասակ երեխա է, մյուսները՝ չափահասներ:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները, և խոստացան մանրամասն տեղեկատվություն ներկայացնել ավելի ուշ:

Տե՛ս նաև այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG