Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Փարիզում հանդիպել է Օլանդին, մասնակցել միասնության երթին


Ֆրանսիա - Միասնության երթը Հանրապետության հրապարակում, 11-ը հունվարի, 2015թ․

Ֆրանսիա - Միասնության երթը Հանրապետության հրապարակում, 11-ը հունվարի, 2015թ․

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Փարիզում մասնակցել է ահաբեկչության և անհանդուրժողականության դեմ պայքարում միջազգային հանրության միասնությունը խորհրդանշող միասնության երթին՝ նվիրված Ֆրանսիայի մայրաքաղաքում հունվարի 7-9-ը իրականացված ահաբեկչությունների զոհերի հիշատակին։

Երթին մասնակցելու նպատակով Փարիզ էին ժամանել շուրջ հինգ տասնյակ պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, արտգործնախարարներ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ երթից առաջ Ելիսեյան պալատում պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նալբանդյանը, Ֆրանսիայի ղեկավարին փոխանցելով Հայաստանի նախագահի ցավակցությունները, հայ ժողովրդի զորակցությունը և համերաշխությունն է հայտնել բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG