Մատչելիության հղումներ

Բերդ - Ճամբարակ, Սոթք - Քարվաճառ ճանապարհները փակ են


Երևան - Գյումրի ավտոճանապարհը ձմռանը, արխիվ
Երևան - Գյումրի ավտոճանապարհը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ փակ են Բերդ - Ճամբարակ, Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհները, դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Գորիս - Սիսիան ավտոճանապարհը, Երևան - Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, փոխանցում է Հայաստանի Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG