Մալայզիական AirAsia ավիաընկերության MZ8501 չվերթի վթարի ենթարկված ինքնաթիռի սև արկղերի որոնումը շարունակվում է այն բանից հետո, երբ իշխանություններին հաջողվեց Ջավա ծովից դուրս բերել ինքնաթիռի պոչամասը:
Ինդոնեզական երեք նավեր այսօր պոչի դուրսբերման վայրից մոտ 4 կիլոմետր հեռավորության վրա ինքնաթիռի սև արկղերից հղվող ազդանշաններին նմանվող ազդանշաններ են արձանագրել:
Հիշեցնենք՝ ինքնաթիռը ռադարներից անհետացել էր դեկտեմբերի 28-ին, ենթադրաբար՝ ինքնաթիռի անձնակազմը և ուղևորները՝ 162 մարդ, բոլորը զոհվել են: Առայժմ հաջողվել է հայտնաբերել զոհերից 48-ի մարմինները: