Մատչելիության հղումներ

logo-print

Ֆրանսիայում անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվում


Ֆրանսիայի արտգործնախարարը կոչ է արել «ծայրահեղ զգոնություն» ցուցաբերել անցած օրերին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո, որոնց զոհ գնաց 17 մարդ:

Բեռնարդ Կազենյովը հայտարարել է, որ իշխանությունները բացի հազարավոր ոստիկաններից և անվտանգության ծառայությունների հատուկ ստորաբաժանումներից, նաև հարյուրավոր զինծառայողների են ներգրավելու երկրում անվտանգությունն ապահովելու գործին, մինչ մայրաքաղաք Փարիզը պատրաստվում է զանգվածային հանրահավաք-երթին, որը կոչված է հարգելու անցած օրերին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակը:

Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում` Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կներկայացնի Հայաստանը այսօր Փարիզում կայանալիք հանրապետական երթին:

Կազենյովն ասել է, որ երեկ Ֆրանսիայի ողջ տարածքում շուրջ 700,000 մարդ է մասնակցել հիշատակի երթերին, որոնց մասնակիցները իրենց հարգանքի տուրքն են մատուցել «Շառլի Էբդո» երգիծական հանդեսի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG