Մատչելիության հղումներ

Ալիևը Հայաստանին մեղադրում է կարգավորման «իմիտացիայի» մեջ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2014 թվականին Հայաստանը կիրառել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իմիտացիայի մարտավարություն:

Այս մասին, «Ինտերֆաքս-Ադրբեջանի» փոխանցմամբ, Ալիևը հայտարարել է կառավարության հետ ընդլայնված նիստի ժամանակ ու պնդել, որ անցած տարում Հայաստանը հակամարտության կարգավորմանն ուղղված որևէ կառուցողական քայլ չի արել:

Ընդ որում, նա նկատել է, որ միջազգային ասպարեզում Ադրբեջանի «դրական իմիջը փչացնելու» բոլոր փորձերը «դատապարտված են անհաջողության» ու հավելել, թե ոչ ոք չի կարող Ադրբեջանի հետ ուլտիմատումների լեզվով խոսել:

Իլհամ Ալիևը նաև ընդգծել է, որ 2015 թվականին Ադրբեջանը շարունակելու է ուշադրություն դարձնել պաշտպանական ոլորտին ու հավելել․ - «Ադրբեջանի պաշտպանական բյուջեն 2015 թվականին կրկնակի կգերազանցի Հայաստանի ամբողջ պետբյուջեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG