Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Գերմանիա


Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հունվարի 8-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հունվարի 8-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ

Ռուսաստանի արտաքին քաղաքական հարցերի գերատեսչությունում Ուկրաինայի վարչապետի խոսքերը ԽՍՀՄ զորքերի՝ Գերմանիա և Ուկրաինա ներխուժման մասին, ծայրահեղական են որակել:

«Մենք նոտա ենք հղել Գերմանիայի արտգործնախարարությանը՝ պահանջելով Բեռլինի պաշտոնական դիրքորոշումը վարչապետ Յացենյուկի՝ պատմությունը նենգափոխող ծայրահեղական հայտարարությունների առնչությամբ», - լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարի առաջին տեղական Վլադիմիր Տիտովը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Բեռլինում կայացած հանդիպմանը Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հայտարարել էր, թե չնայած սեպտեմբերի 5-ին հաստատված հրադադարի ռեժիմին՝ Ռուսաստանը շարունակում է զինված ուժեր ուղարկել իր երկիր ու հավելել․ - «Բոլորս շատ լավ հիշում ենք խորհրդային ներխուժումը Ուկրաինա և Գերմանիա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG