Մատչելիության հղումներ

Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում է «Յուվենտուսը»


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»:

Sky Sport Italia-ի հաղորդմամբ 25-ամյա հայ կիսապաշտպանն Իտալիայի չեմպիոնի՝ «Յուվենտուսի», ուշադրության կենտրոնում է: Նշվում է, որ իտալական ակումբի առաջնային նպատակը հոլանդացի Ուեսլի Սնեյդերին ձեռք բերելն էր, սակայն թուրքական «Գալաթասարայը» համաձայնության չի գալիս գումարի հարցում: «Գալաթասարայը» 20 միլիոն եվրոյից պակաս չի գնահատում Սնեյդերի ծառայությունները, իսկ թուրինյան ակումբն առավելագույնը կարող է վճարել 7 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2013-ին Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա» 27,5 միլիոն եվրոյով․ այդ գործարքը գերմանական ակումբի իրականացրած ամենաթանկարժեք տրանսֆերն էր:

Այդպիսով, իտալական ակումբի շանսերը Մխիթարյանին ձեռք բերելու հարցում ցածր են գնահատվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG