Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ուրբաթ երեկոյան հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին՝ միասնության կոչ է արել:

«Կոչ եմ անում միասնության, որովհետև դա է մեր լավագույն զենքը: Մենք պետք է վճռականորեն պայքարենք այն ամենի դեմ, ինչը կարող է բաժանել մեզ», - ասել է Ֆրանսիայի նախագահը, նշելով, որ այժմ ամենկարևորը ռասիզմի ու հակասեմիտիզմի նկատմամբ անհանդուրժող լինելն է:

Հիշեցնենք, հունվարի 7-ին և 8-ին Փարիզում իսլամիստ ծայրահեղականների հարձակումների հետևանքով 20 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG