Մատչելիության հղումներ

Կրեմլը հերքում է Պուտինի՝ էքսկլյուզիվ գինիների արտադրությամբ զբաղվելու մասին լուրը


Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է տարածված լուրերը, թե Ռուսաստանի նախագահը Իսպանիայում շքեղ առանձնատուն ու հողամաս է ձեռք բերել և այնտեղ խաղողի այգի է տնկում, որպեսզի իր սեփական գինիների արտադրությունը սկսի:

Հուվարի 8-ին նման տեղեկատվություն էր հրապարակել բրիտանական Daily Mail պարբերականը, նշելով, որ Պուտինը Իսպանիայի հարավային ափամերձ Մարբելլա քաղաքում 22 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է ձեռք բերել և մտադիր է այստեղ Պինգուս տեսակի թանկարժեք գինիների արտադրություն հիմնել: Այս գինիները, որոք արտադրվում են առանց թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործման, վաճառվում են մեկ շիշը մինչև հազար դոլար գնով:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում, սակայն, Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե բրիտանական պարբերականի հրապարակումը «իրականության հետ աղերս չունի» և պարզապես «շաբլոն կատակ» է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG