Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը դատապարտում է Փարիզի ահաբեկչությունը


Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները և շեշտել, որ մահմեդականությունը խաղաղ կրոն է:

Իրանի նախագահի կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, Ռոհանին, մասնավորապես, ասել է․ - «Մենք դատապարտում ենք ահաբեկչության բոլոր դրսևորումները, անկախ այն բանից, դրանք Լիբանանում են, Պաղեստինում, Փարիզում, թե Միացյալ Նահանգներում»:

Նա նշել է, որ ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական հարձակումները ընդամենը «բորբոքում» և «իսլամաֆոբիա» են հրահրում:

Հիշեցնենք, հունվարի 7-ին և 8-ին Փարիզում ահաբեկիչների հարձակումների հետևանքով 20 մարդ է զոհվել:

Հատկանշական է, որ չնայած Ռոհանիի այս խոսքերին, Իրանի անվտանգության ծառայությունները երկու օր առաջ արգելեցին իրանցի լրագրողներին ակցիա անցկացնել՝ Փարիզում սպանված ծաղրանկարիչներին իրենց համերաշխություն հայտնելու համար:

Իրանի արտգործնախարարությունը ավելի վաղ դատապարտել էր Փարիզում լրագրողների սպանությունը, սակայն նշել էր, որ ազատ խոսքի օգտագործումը կրոնական զգացմունքները վիրավորելու համար «անընդունելի է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG