Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի վարչապետը խոսում է անվտանգության ծառայությունների «ձախողման» մասին


Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը խոստովանել է, որ «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի խմբագրատան վրա տեղի ունեցած հարձակումը անվտանգության ծառայությունների «ձախողման» հետևանք է:

Վալսը BFMTV-ի եթերում հայտարարել է, որ իշխանությունները պետք է վերլուծեն, թե հունվարի 7-ին կոնկրետ ինչ է տեղի ունեցել:

Մի շարք փորձագետներ արդեն իսկ հայտարարել են, որ «Շառլի Էբդո» շաբաթաթերթի 12 աշխատակիցների սպանությունը կարելի էր կանխել, եթե անվտանգության ծառայությունները ավելի մեծ ուշադրություն դարձնեին հարձակման հիմնական կասկածյալներին՝ Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրներին, ովքեր, հիշեցնենք, սպանվեցին հունվարի 9-ին Դամարտեն-ան-Գոել քաղաքի տպարանում, որտեղ նրանք պատանդ էին վերցրել մեկ անձի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG