Մատչելիության հղումներ

Ահաբեկիչները սպանված են, պատանդների մեծ մասը՝ ազատված


Ֆրանսիա - Իրավապահները գրոհում են Պորտ-դը-Վենսենի սուպերմարկետը, Փարիզ, 9-ը հունվարի, 2015թ.

Ֆրանսիա - Իրավապահները գրոհում են Պորտ-դը-Վենսենի սուպերմարկետը, Փարիզ, 9-ը հունվարի, 2015թ.

Ֆրանսիացի իրավապահների Դամարտեն-ան-Գոելում իրականացրած գործողության արդյունքում քիչ առաջ սպանվել են «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի խմբագրատան վրա հարձակման գործով երկու կասկածյալները՝ Շերիֆ և Սաիդ Կուաշի եղբայրները, ազատագրվել է նրանց կողմից պատանդառված անձը։

France-24 հեռուստաալիքը հաղորդում է նաև, որ Փարիզի Պորտ-դը-Վենսեն թաղամասում զուգահեռաբար իրականացրած գործողության արդյունքում իրավապահներին հաջողվել է ազատ արձակել սուպերմարկետում պատանդառվածներից մի քանիսին, սպանվել է հինգ մարդ, այդ թվում՝ պատանդառուն։

Ավելի ուշ France-Presse լրատվական գործակալությունը հաստատեց, որ Դամարտեն-ան-Գոելում սպանվածները Կուաշի եղբայրներն են, իսկ France-24-ը, վկայակոչելով իր աղբյուրը ոստիկանությունում, հայտնեց, որ Պորտ-դը-Վենսենի պատանդառուն Ամեդի Կուլիբալի անուն-ազգանվամբ անձն էր։

Ժամեր անց լրատվական գործակալությունները հայտնեցին, որ Պորտ-դը-Վենսենի պատանդների իրական թիվը շուրջ երկու տասնյակ էր, այլ ոչ թե հինգ-վեց հոգի, ինչպես սկզբնապես ենթադրվում էր։

Ավելի մանրամասն՝ տես այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG