Մատչելիության հղումներ

Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ Կուաշի եղբայրները սպանվել են


Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ երկու ահաբեկիչ եղբայրները սպանվել են։

Քիչ առաջ կրակահերթի և պայթյունի ձայներ լսվեցին Դամարտեն-ան-Գոել քաղաքի տպարանում, որտեղ Կուաշի եղբայրները այսօր առավոտից պատանդ էին վերցել մեկ անձի։

Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրները հետապնդվում են ոստիկանության կողմից «Շառլի Էբդո» պարբերականի վրա հարձակման գործով։

Պատանդն ազատ է, այժմ՝ անվտանգ է։ Ահաբեկիչ եղբայրները, անվտանգության ուժերի ուղղությամբ կրակ բացելով, դուրս են եկել շինությունից, երկու եղբայրները սպանվել են այդ պահին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG