Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը ցավակցել է Ֆրանսիայի ԱԺ նախագահին


Գալուստ Սահակյանը գրառում է կատարում «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչության կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը բացված սգո մատյանում, 9-ը հունվարի, 2015թ․

Գալուստ Սահակյանը գրառում է կատարում «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչության կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը բացված սգո մատյանում, 9-ը հունվարի, 2015թ․

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնին և Սենատի նախագահ Ժերար Լարշեին:

«Խստորեն դատապարտելով ժողովրդավարության և խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն և մերժելով ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ մեր անկեղծ
վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ֆրանսիացի բարեկամ ժողովրդին», - մասնավորապես ասված է ուղերձում:

Սահակյանը նաև այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ իր ցավակցությունը հայտնելու ֆրանսիացի ժողովրդին «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչության կապակցությամբ:

ԱԺ նախագահը գրառում է կատարել դեսպանատանը բացված սգո մատյանում:

«Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրությունում իրականացված սարսափելի ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով նրանց տոկունություն և ոգու արիություն», - խորհրդարանի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ գրել է Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG